Խոշոր ավտովթար և վրաերթ Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ. դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


01:50 , 12 հուլիս, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են 4 ավտոմեքենա ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների 3 ավտոմեքենա բախվել են իրար և մինչ քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդն ըստ ականատեսների պատմածի՝ վրաերթի է ենթարկել 2 հոգու և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ