Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի բարեփոխման ԳԼԽԱՎՈՐ դրական կողմը


01:12 , 12 հուլիս, 2014

Առաջ զայրանում էի, երբ հանդիպում էի ֆեյսբուքյան հերթական ԾԱԿ պրոֆեսորի գրառումներին։ Այդպիսինները զրոյական գիտելիքներով կարող են քվանտային ֆիզիկայից դոկտորական պաշտպանել, հայկական բանակից ճողոպրելով ֆեյսբուքով Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնել։ Հիմա էլ չեմ զայրանում, ընդհակառակը, զվարճանում եմ, երբ տեսնում եմ, որ ողնուղեղի բորբոքումով տառապող մեկը ֆեյսբուքով տարածում է, որ արագաչափերը Տարոն Մարգարյանի տաքսիներին չեն տուգանում… բայց ինչու՞ այդքան պրիմիտիվ։ Գրեիք, որ արագաչափերը քաղաքապետի մեքենաներին չեստ են տալիս, կամ էլ տեսել են տաքսիստներին՝ արագաչափերին վետերոկում պատիվ տալուց։ 
Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի բարեփոխման ԳԼԽԱՎՈՐ դրական կողմը, մեր պես հասարակություն ունեցող երկրում, խախտում արձանագրելուց մարդկային գործոնի բացառումն է։ Մարդկային գործոնը հասցված է ԶՐՈՅԻ։ Այսինքն՝ ԾԱԿ պրոֆեսորների IQ–ի չափ։