Յուրա Մովսիսյան. «Սպասում եմ չորեքշաբթի օրվա խաղին և հաղթանակին»


20:58 , 13 օգոստոս, 2012

Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ժամանել է Երևան և թիմի հետ կնախապատրաստվի Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` Երևանի ժամանակով 20:00-ին:
«Հրաշալի է վերադառնալ Երևան, չնայած որ այստեղ շատ շոգ է… Սպասում եմ չորեքշաբթի օրվա խաղին և հաղթանակին», – Մովիսիյանը գրել է Facebook-ի իր էջում: