Մեսսիին չեմ համարում ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը. Մոուրինյո


21:27 , 11 հուլիս, 2014

Jose-Mourinho-Atletico-Madrid-Chelsea_3129398-660x3301in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Մեսսիին կհամարի վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը, եթե նույնիսկ Արգենտինայի հավաքականի Մունդիալի եզրափակչում պարտվի Գերմանիայի ընտրանուն:

Այնուամենայնիվ, պորտուգալացին կարծում է, որ Մեսսին լավագույնը չէ ֆուտբոլի պատմության մեջ:

«Նա պարտավոր չէ աշխարհի չեմպիոն դառնալ վերջին տասնամյակի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը լինելու համար: Բայց ես Մեսսիին չեմ համարում լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ВВС-ն: