Երկրագնդի բնակիչները հուլիսի 12-ին կարող են տեսնել գերլուսին


18:02 , 11 հուլիս, 2014

10033933981in.am-ը գրում է.

Երկրագնդի բնակիչները հուլիսի 12-ին կարող են տեսնել գերլուսին՝ գրում է Independent-ը:

Գերլուսինը աստղագիտական երևույթ է, երբ լիալուսինը համընկնում է այն պահին, երբ Լուսինն ու Երկիրը իրար առավել են մոտենում, ու արբանյակը թվում է 14 տոկոսով ավելի մեծ ու 30 տոկոսով ավելի վառ:

Լուսինն այդ ժամանակ հիշեցնում է հսկայական բոցավառվող գնդի: Երկրի բնակիչները նման երևույթի կարող են ականատես լինել նաև օգոստոսի 10-ին ու սեպտեմբերի 9-ին: