Սուարեսը «Բարսելոնա»-յի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր


17:44 , 11 հուլիս, 2014

ՖԱ «Բարսելոնան» և «Լիվերպուլ» ՖԱ-ն համաձայնություն են ձեռք բերել «Լիվերպուլ»-ի 27-ամյա հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսի` «Բարսելոնա» տեղափոխության հարցում: Ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջիկա օրերի ընթացքում կժամանի Բարսելոնա և կատալան ակումբի հետ կկնքի 5-ամյա պայմանագիր:
Գործարքի ֆինանսական մանրամասները դեռևս չեն հրապարակվում: