Զվաճալի կրիմինալ պատմություններ


19:37 , 13 օգոստոս, 2012

Դա ես չէի!

Բելգիական լրատվականներից մեկի` Բելգայի հաղորդմամբ ոստիկանները ձերբակալել են մի մարդու, ով կասկածվում էր Լիեգեյի ոսկերչական խանութը թալանելու մեջ: Ի պատասխան ոստիկանների մեղադրանքների ձերբակալվածն ասել է, որ դա չի կարող ինքը լինել, քանի որ այդ հանցագործության ժամանակ նա դպրոց էր թալանում: Ոստիկանները ձերբակալել են մարդուն դպրոցը թալանելու մեղադրանքով:

Փոխե´ք խնդրեմ!

Մի մարդ մոտենում է վաճառասեղանին և խնդրում վաճառողին փոխանակել 20 դոլլարը: Երբ աշխատակիցը բացել է դրամարկղը, մարդը հանել է ատրճանակը և պահանջել ամբողջ դրամարկղի պարունակությունը: Վաճառողը արագորեն կատարել է գողի պահանջը: Մարդն վերցրել է դրամարկղի պարունակությունն ու ծլկել թողնելով իր 20 դոլլորը վաճառասեղանին: Այն ամենն, ինչ նա տարել էր դրամարկղից 15 դոլլար էր:

Մեքենայի հեռախոսը!

Մի կին բողոք ներկայացրեց ոստիկանություն իր մեքենան գողանալու մեղադրանքով: Կինընաև նշեց, որ իր մեքենան հեռախոս ուներ: Ոստիկանության աշխատակիցը  զանգահարում էմեքենայի հեռախոսին և այն պատասխանած երիտասարդին ասում, որ  նա թերթումկարդացել է իր մեքենան  վաճառելու հայտարարությունը  և ցանկանում է գնել այն: Նրանք պայմանավորվում են հանդիպել և հենց հանդիպան ժամանակ ոստիկանները ձերբակալում են գողին:

Թմրամոլը բողոքել է ոստիկանին!

Մի թմրամոլ ձերբակալվել է այն ժամանակ, երբ բողոքել է ոստիկանին, որ իրեն վատորակի թմրախոտ են վաճառել:

Հիմար գողը!

Մի մարդ որսորդական հրացանով որոշում է թալանել միթոքրիկ խանութ: Նա պահաջում է դրամարկղի աշխատակցից դրամարկղի ամբողջ  գումարը դնել իր պայուսակը: Հետո նա նկատում է վաճառասեղանին դրված շշով սկեչը (շոտլանդական վիսկի) և պահանջում դրամարկղի աշխատակցին այն նույնպես տեղավորել պայուսակում: Աշխատակիցը մերժում է նրան և ասում.

-Ես չեմ կարող այն Ձեզ տալ, քանի որ չեմ հավատում, որ Դուք 21 տարեկանից բարձր եք:

Գողը պատախանում է, որ նա 21 տարեկանից բարձր է, բայց աշխատակիցը մերժում է տալ խմիչքը, քանի որ չէր հավատում: Այդ ժամանակ գողը դրամապանակից հանում է վարորդական վկայականը և տալիս աշխատակցին: Նա աչքի է անցկացնում վարորդական վկայալկանը և համոզվում, որ իսկապես երիտասարդը 21 տարեկանից բարձր է և դնում սկեչը պայուսակի մեջ: Գողը անմիջապես փախչում է խանութից:

Դրամարկղի աշխատակիցը անմիջապես զանգահարում է ոստիկանություն և տալիս գողի անուն ու հասցեն: 2 ժան անց ոստիկանները ձերբակալում են հիմար գողին:

Պատմությունների մի մասը թարգմանված են այստեղից: