13:09 , 11 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Հայաստանն ու Ադրբեջանը երբ պատրաստակամություն կհայտնեն հանդիպել նախագահների մակարդակով, Ֆրանսիան իր կողմից առաջարկած անհրաժեշտ միջոցները կձեռնարկի: Հանդիպման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ին ՀՀ պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիայում կազմակերպել ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շփման գծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի պարագայում հնարավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել, դեսպանն ասաց. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված են երեք կետ, այդ թվում՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից: Հենց այս պատճառով էր, որ սկսած 2009 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարների մակարդակով բացմիցս կոչեր են հնչեցրել, հորդորել երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հարգել մադրիդյան այդ սկզբունքքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ