12:31 , 11 հուլիս, 2014
Այսօր աշխատանքային օրս սկսեցի լուրեր կարդալով: Գլուխներդ ինչ ցավացնեմ, դուք էլ հաստատ այդ ամեն ինչի միջով ամեն օր անցնում եք: Աշխարհն այսօր ապրում է ֆուտբոլով, հետևաբար «սպորտային նորություններ» բաժինը հատուկ ուշադրության կենտրոնում է:
Չէ, Բրազիլիա-Գերմանիա խաղի մասին չեմ խոսալու, չեմպիոնի անուն չեմ գուշակելու: Ուզում եմ կարդացածս «մառազմի» մասին խոսել:
Եկեք միասին պատկերացենք.
Ֆուտբոլ, աշխարհի առաջնություն. ի՞նչ ասոցացիաներ ունեք: Իմ մոտ մոտավորապես այսպես է. ոգևորված ու էմոցիոնալ երկրպագուներ, երկրները խորհրդանշող գույներով մարզաշապիկներ .... Ասեցի գույներ, չէ՞: Եկեք մի քիչ խորանանք: Գույներ, գոմիկներ ... :D
Ծիծաղում ենք, բայց մի հոգևորական նման կարծիք է հայտնել:
Շարունակեմ մառազմը.
Ինչ-որ ռուս հոգևորական ասում է, որ .. «
Ուշադրություն է գրավում նաեւ ֆուտբոլիստների արտաքին տեսքը, որոնք խաղում են վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ խաղակոշիկներով: Այդ բոլոր գույները, ինչպես հայտնի է, կազմում են այլասերվածության ծիածանը: Ու չկա սեւ խաղակոշիկներով գեթ մի ֆուտբոլիստ, որոնցով պետք է հանդես գա իսկական տղամարդը» (հոդվածն ամբողջությամբ կարդացեք
այստեղ: )
Արդեն համոզվում եմ, որ ոչ թե համասեռա«մոլությունն» է հիվանդություն, ինչպես շատերն են կարծում, այլ հոմոֆոբիան: