Վերափոխումն (Video)


19:01 , 13 օգոստոս, 2012

Հետաքրքիր բան է, նայում ես՝ շուրջբոլորդ խաղող են վաճառում: Մարդիկ աջ ու ձախ առնում են: Վերջապես դուրս է եկել խաղողը: 

Իսկ դու սպասում ես: Մարդիկ, որ առնում են, խաղողօրհնեք չունեն: Իսկ դու սպասում ես: 

Վերափոխումն Սբ. Աստվածածնի

Վարանիմք ի մեղաց

Վարանիմք ի մեղաց դու ազատիչ մեղուցելոյս,
ով Տիրամայր.ոհ ով Տիրամայր,
ո՛հ ցօղեա կաթիլ մի կուսական զօրեղ կենաց , ոհ զօրեղ կենաց:
Յիմ նախկին վայելմանց արժանապէս արտաքսեցայ,
ո՛հ եղկելոյս, ոհ եղկելոյս.
ո՛հ փուշ և տատասկ բուսոյց երկիր ողորմելոյս, ոհ ողորմելոյս:

այստեղից

Ու վերջում կատարվող Անդաստանի արարողությունը:

Ո՞նց էր Վարուժանն ասում՝ "Արևելյան կողմն աշխարհիս բերրիություն թող ըլլա, ոչ արյուններ, քրտինք հոսին, լայն երակին մեջ ակոսին..."