«Օսկարից» հրաժարված ռեժիսորի ֆիլմը Երեւան կգա


05:45 , 11 հուլիս, 2014

Aravot.am-ը գրում է.

Ֆրանսիացի լեգենդար կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քննադատ եւ տեսաբան Ժան Լյուկ-Գոդարը շուրջ 70 ֆիլմի հեղինակ է: Երեւանցիները հնարավորություն կունենան «Ոսկե ծիրանի» շրջանակում, ավելի ճիշտ՝ փառատոնի փակմանը դիտել նրա՝ «Հրաժեշտ լեզվին» ֆիլմը: Տղամարդ-կին փոխհարաբարերություններ եւ «խոսող» շուն՝ պարզունակ ձեւակերպմամբ այս մասին է ֆիլմը, որ Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին: Գոդարը դափնիների պակաս չունի ու կարող է թույլ տալ իրեն, ինչ կամենա: 2010-ին, օրինակ,հանրահայտ ռեժիսորը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ իրեն շնորհված «Օսկարը» ստանալու:  Նրա տիկինը՝ Աննա Մարիա Մեւիլը, փոխանցելով ամուսնու խոսքերը մամուլին՝ պատճառաբանել է, թե իմաստ չունի մի կտոր մետաղի համար այդքան ճանապարհ կտրել, մանավանդ որ Գոդարը պատկառելի տարիքում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ