ԱՄՆ-ում էլ են իշխանություններից բողոքում. խասիաթ է դարձել


02:27 , 11 հուլիս, 2014

ԱՄՆ-ում էլ են իշխանություններից բողոքում. խասիաթ է դարձել: Այստեղ էլ են նշանակվում, բայց ժողովուրդն ընտրում է նշանակվածին: Ինչո՞ւ են ընտրում: Քանի որ նշանակություն չունի, թե ում են ընտրում: Միևնույնն է, ոչինչ չի փոխվելու, իսկ ինչ-որ պիտի փոխվի` անկախ ամեն ինչից կփոխվի: Գալով Հայաստանին` այստեղ ընդհանրապես բողոքելը իմաստ չունի: Մինչև հիմա «Պաղդասար ախպարն» են բեմադրում: Բեմը միայն դրա համար է ձևավորված, ուրիշ ներկայացում չկա: Նույն ներկայացումը, 40 տարին մեկ տարբեր դերասաններ: Հինն էլ միշտ ավելի լավը.... Բողոքում եք, որ ի՞նչ անեք: Միևնույնն է, խիյարները թարս են աճելու, «Պաղդասար ախպարն» էլ բեմից չի իջնելու: