Նամակ Անգլիայի թագուհուն


16:09 , 13 օգոստոս, 2012

1894-96թթ. Ջարդերը մեծ պետություններն օգտագործեցին շահադիտական նպատակներով՝ սուլթանի վրա ճնշում գործ գնելու համար։ Հայ հասարակության որոշ խավեր հավատացին, թե այդ պետություններն իրոք ցանկանում են օգնել հայերի արդար դատին։ Եվ եվրոպական մայրաքաղաքներ ուղարկվեցին նամակներ, հանրագրեր, հասարակական գործիչներ՝ հայերին օգնելու խընդրանքով։
Սասունցիները Անգլիա ուղարկեցին գելիեցի Մոսե Խմոյին իր կնոջ Ալթունի հետ։ Մոսե Իմոն հանձնարարություն ուներ եվրոպական պետությունների կառավարություններից սասունցիներին օգնելու երաշխավորագրեր բերել։
Սասունցու ավանդական տարազ հագած ամուսինները, մեծ դժվարություններ հաղթահարելով, հասնում են Լոնդոն։ Թուրքական կառավարությունն իր գործակալներին ուղարկում Է, որպեսզի թույլ չտա Խմոյի հանդիպում ը Անգլիայի կառավարության ղեկավարների հետ։ Եվրոպացու հագուստով ծպտված թուրքական գործակալները թագավորական պալատի շրջակայքում նկատում են Խմոյին ու նրա կնոջը և փորձում են նրանց խաբեությամբ կառք նստեցնել, սակայն Խմոն գլխի Է ընկնում և, զենքի դիմելով, ազատվում նրանց հետապնդումից։
Խմոն և Ալթունը մտնում են պալատ և խնդրում տեսակցություն թագավորի հետ։ Տեսակցությունը թագավորի ու թագուհու հետ տեղի Է ունենում։ Իմոն պատմում Է թե ինչի համար են եկել։ Նրանք որոշ ժամանակ մնում են Լոնդոնում և սպասում թագավորի պատասխանին։ Այստեղ Ալթունը ծնում Է մի աղջիկ և, ի պատիվ անգլիական թագուհու, նրան կոչում Վիկտորյա։ Թագավորն ու թագուհին նրանց օրորոց են նվիրում և մի կնքված ծրար հանձնում։ Մոսե Խմոն օրորոցը շալակած թագավորի թուղթը աբայի տակ թաքցրած, Ալթոլնի ու դստեր հետ ուղևորվում Է Սասուն:
Եվ ահա հավաքվել են Սասունի անվանի մարդիկ։ Խմոն իր ուղևորությունների մասին պատմելուց հետո աբայի տակից հանում Է ծրարն ու տալիս Գևորգին։ Բոլորը սրտատրոփ սպասում են։ Գևորգը սկսում Է կարդալ, «Սասունի պատվական իշխաններ։ Զեր պատվիրակ Մոսե Խմոն իր իշխանուհի տիկնոջ հետ ժամանեց Լոնդոն սուլթանի բռնակալությունից քրիստոնյա հայերին ազատագրելու խնդրանքով: Մի մոռացեք, սակայն որ ես քրիստոնյաներից բացի թագավոր եմ նա և միլիոնավոր մահմեդականների։ Բիթլիսի մեջ մենք հյուպատոս ունենք, դիմեցեք նրան»։
Հավաքվածների ոգեւորությունը փոխվեց հիասթափության։ Իմոն ամոթահար գլուխը կախեց։ Լռությունը խզեց տարիների փորձով իմաստնացած Մակարը.
-Ւնգլիզից ու Ֆրանկից մեզ օգուտ չկա։
Մակարր ճիշտ Է ասում,— պաշտպանեց Անդրանիկը, — Եվրոպայի ոչ մի պետություն մեզ օգնության ձեռք չի մեկնի։ Հույսներս մեզ վրա պետք Է դնենք, զինվենք ու միաբան լինենք։ Մենք կփրկենք մեր ժողովրդին, եթե մեր շերեփը ոչ թե թղթից այլ երկաթից սարքենք։