20:35 , 10 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել: Գործարքի այլ մարամասներ չեն հրապարակվում:
28-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման ՝ խփելով 18 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում: