AC/DC-ի կիթառահար Մալքոլմ Յանգը հոսպիտալացվել է


14:55 , 10 հուլիս, 2014

740257da-0585-42d1-8862-1ffe649063aa-460x2761in.am-ը գրում է.

AC/DC ռոք-խմբի կիթառահար Մալքոլմ Յանգը հոսպիտալացվել է, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով խմբի վոկալիստ Բրայան Ջոնսոնին:

Ավելի վաղ խումբը հայտնել էր, որ Մալքոլմ Յանգը առողջական վատ վիճակի պատճառով ժամանակավորապես լքում է խումբը: Ջոնսոնի խոսքով՝ խմբի նոր՝ 15-րդ ալբոմը, առանց Յանգի են ձայնագրել:

«Մենք շատ ենք կարոտում Մալքոլմին: Նա մարտիկ է: Նա հիվանդանոցում է, բայց նա մարտիկ է: Նրա համար խաչենք մատները, որպեսզի ապաքինվի»,- ասել է Ջոնսոնը՝ ավելացնելով, որ չի կարող մանրամասներ հաղորդել գործընկերոջ առողջական վիճակի մասին:

Ջոնսոնը հայտնել է, որ նոր ալբոմի ձայնագրությանը Յանգի փոխարեն մասնակցել է նրա զարմիկ Սթիվ Յանգը:

AC/DC-ն իր կարիերան սկսել է Ավստրալիայում 1973 թ.: 61-ամյա Մալքոլմ Յանգը խմբի հիմնադիրներից է: