«Նոր ալիք» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը


13:35 , 10 հուլիս, 2014

Armnewstv.am-ը գրում է.

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» միջազգային մրցույթի առաջին օրը Մայլի Սայրուսի երգն է կատարելու: Սա մեկն է ընտրված երեք երգերից, որոնցով Սոնան մրցելու է 16 երկրների ներկայացուցիչների հետ: 

«Նոր ալիք»-ը երեք մրցութային օր է ունենալու: Առաջին օրը մասնակիցները միջազգային հայտնի հիթեր են կատարելու: Մրցույթի երկրորդ օրը բեմ է բարձրանալու նաև նախորդ տարվա մասնակիցը: Սոնա Ռուբենյանի կողքին բեմում է լինելու Մհերը: Նրանք կատարելու են «Հայաստան» երգը: Երրորդ օրը հեղինակային երգեր են հնչելու: Ժյուրիի անդամները ընտրել են Ազատ Հակոբյանի «Կարոտ» երգը:

Թեև սա Սոնա Ռուբենյանի առաջին միջազգային մրցույթն է, բայց նրան փորձի պակասը չի վախեցնում: Հայաստանը արդեն մի քանի անգամ հաղթել է հանդիսատեսի համակրանք անվանակարգում ու մեկ անգամ հաղթանակ է ունեցել: Սոնան մրցույթին գնում է միայն հաղթելու ակնկալիքով: «Նոր ալիք» 2014 մրցույթը անցկացվելու է հուլիսի 22-27-ը Յուրմալայում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ