15 ասույթ, որոնք կիմաստավորեն Ձեր օրը


11:58 , 10 հուլիս, 2014

1. Նա է հասել հաջողության, ով լավ է աշխատել, հաճախ է ծիծաղել և շատ է սիրել: Էլբեր Հուբբարդ  

2. Դու կարող ես հետաձգել, սակայն ժամանակը չի հետաձգում: Բենջամին Ֆրանկլին

3. Որքան ավելի քիչ են փաստերը, այնքան ավելի հաստատուն է կարծիքը: Առնոլդ Գլասգո

4. Լռությունն ամենահզոր փաստարկներից է, որին հակադրվելը դժվար է: Ջոշ Բիլլինգս

5. Անազատ կյանքը նման է անհոգի մարմնի: Խալիլ Ջիբրան

6. Եթե մարդ չգիտի, թե դեպի որ նավահանգիստ է նավարկում, ոչ մի քամի չի կարող շահեկան լինել նրա համար: Սենեկա

7. Եթե չես կարող համոզել դիմացինիդ, շփոթեցրու նրան: Հարի Թրուման

8. Իսկական սերը երբեք հարթ ընթացք չի ունեցել: Շեքսպիր

9. Շատ ավելի լավ է միայնակ լինել, քան լինել վատ շրջապատում: Ջորջ Վաշինգտոն

10. Բոլոր նվաճումների ակունքը ցանկությունն է: Նապոլեոն Հիլլ

11. Մարդ միայն մեկ անգամ է ապրում, սակայն եթե ճիշտ ապրի իր կյանքը, մեկ անգամն էլ բավական է: Մեյ Ուեսթ

12. Ես կարող եմ երեք բառով ամփոփել այն ամենը, ինչ սովորել եմ կյանքի մասին. այն շարունակվում է:

13. Մի՛ քայլիր իմ հետևից. ես չեմ առաջնորդի: Մի՛ քայլիր իմ առջևից. ես չեմ հետևի: Պարզապես քայլիր իմ կողքով և եղիր իմ ընկերը: Ալբեր Քամյու

14. Ընկերն այն մարդն է, ով ամեն ինչ գիտի քո մասին և, այնուամենայնիվ, սիրում է քեզ: Էլբեր Հուբբարդ

15. Ես հավատում եմ, որ ոչինչ հենց այնպես չի պատահում: Որոշ բաներ սխալ հունով են ընթանում, որպեսզի դու գնահատես դրանք, երբ դրանք ճիշտ հունով են ընթանում, դու հավատում ես ստերին, որպեսզի ի վերջո սովորես քեզնից բացի, ոչ մեկին չվստահել, և երբեմն լավ բաները չքվում են, որպեսզի էլ ավելի լավ բաներ պատահեն: Մերիլին Մոնրո