Նիկոլայ Վալուևը մտադիր Է այցելել Հայաստան


10:01 , 10 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բազմակի չեմպիոն, լեգենդար ռուս մարզիկ Նիկոլայ Վալուևը մտադիր է օգոստոսին այցելել Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Վալուևի նախկին անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Մանվել Գաբրիելյանը:

«Ես մշտապես կապի մեջ եմ իմ նախկին սանի հետ, եւ նա ստույգ խոստացել Է օգոստոսի 21-ին` իր ծննդյան օրն, անպայման այցելել Հայաստան, եթե այդ օրերին ինչ-որ գործուղման մեջ չլինի»,- նշեց Գաբրիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ