09:27 , 10 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Հայտնի է դարձել Կալիֆոռնիայում անցկացվող Fantasy 5 վիճակախաղի երջանիկ հաղթողը: Նա հայազգի Ադամ Շահինյանն է, ով գնելով տոմսը Լա Կրեսետայի խանութներից մեկից՝ շահել է 286.539 դոլար: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Երբ իմացել է, որ շահող տոմսը գնվել է Gardenia Market & Deli խանութից, որտեղից ինքն ամեն օր տոմսեր է գնում, մի կողմ թողնելով տանից համացանցի միջոցով ստուգելու հնարավորությունը՝ արագ այնտեղ է շտապել: Ստուգող սարքի միջոցով իմանալով շահումի մասին՝ նա ուրախությունից սկսել է վեր ու վար ցատկել՝ չհավատալով նման հաջողությանը: Նրա տոմսում 39 թվերից 5-ը համընկել է:
Շահինյանը Փենսիլվանիա պողոտայի վրա գտնվող խանութից առնվազն օրական 1 անգամ սուրճ և գազավորված ըմպելիք է գնում: Վերջին 12 տարիներին՝ խանութի բացումից ի վեր, այնտեղից գնումներ կատարող Շահինյանի ուրախությունը կիսել է նաև խանութի սեփականատերը:
Տղամարդը ծրագրում է շահումը ներդնել քաղաքի բիզնեսի մեջ: