12:12 , 13 օգոստոս, 2012
Օլիմպիադան ավարտվեց, եկել է վերլուծություններ անելու ու գնահատական տալու ժամանակը: Առաջին բանը որ մտքիս գալիս է այն է, թե արդյո՞ք մենք համարում ենք, որ 3 մեդալը լավ արդյունք է, իմ համար սա չասեմ խայտառակ (հեռու եմ մնում ծայրահեղական գնահատականներից), բայց ոչ բավարար արդյունք էր, ես մեր երկրի սպորտսմենների մասին ավելի ու ավելի մեծ կարծիք ունեմ: Ո՞վ է պաշտոնապես գնահատական տալու մեր մարզիկների ելույթների մասին, ով է մատնանշելու արձանագրված սխալների պատճառների ու դրանց հետևանքների մասին, վերջապես ո՞վ է այս ամենի պատասխանատուն: Հ.Գ. Փառք ու պատիվ մեր մեդալակիրներին ու արժանապատիվ պայքարի դուրս եկած մարզիկներին: