Արդեն երկրորդ խաղն է, որ Արգենտինան մենակ Մեսսի չի


03:04 , 10 հուլիս, 2014

Խաղադրույքս չաշխատեց (չնայած Մեսսիի գոլ չխփելու ու փակելու մասով աշխատեց), բայց, անկեղծ ասած, արդար էր Արգենտինայի հաղթանակը: Հոլանդիան հեչ լավ չխաղաց՝ շատ դանդաղ էին էլի, հնարամտություն չկար, միանման գրոհներ ու լիքը այլ բան: Նենց չէր, որ Արգենտինան հրաշալի խաղ խաղաց, բայց էս երկուսից իրոք ավելի արժանին էր: Շնորհավոր արգենտինասերներին: Մեր մանկության ու դեռահասության երկու ֆինալների վերախաղարկությունը կտեսնենք: Ի դեպ, արդեն երկրորդ խաղն է, որ Արգենտինան մենակ Մեսսի չի, թիմային խաղ էլ է զգացվում: ....Գերմանիա, չեմպիոն: Վերջ: )