Ուկրաինային ուղղված ԱՄՆ-ի հավելյալ օգնությունը այս տարի կկազմի 196 մլն դոլար. Վիկտորյա Նուլանդ


00:21 , 10 հուլիս, 2014

7CBEAED36E3DB61317C1DBA9A11032AF9314F86BF03E6A61FA756332F6312CD41in.am-ը գրում է.

Ուկրաինային ուղղված ԱՄՆ-ի հավելյալ օգնությունը այս տարի կկազմի 196 մլն դոլար: Այդ մասին հաղորդել է պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:

«Ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք Ուկրաինային 1 մլրդ դոլարի պարտք ենք տրամադրել՝ առաջին հերթին տնտեսական բարեփոխումների համար: Այս տարի մենք տրամադրում ենք նաև 196 մլն դոլար այլ ուղղություններով օգնություն հատկացնելու համար»,- ասել է Նուլանդը:

Մասնավորապես, նրա խոսքերով արդեն որոշվել է 75մլն դոլար տրամադրել տնտեսական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրությունների անցկացման համար: