Պուտինը ստորություն է համարել պատմությունը վերաշարադրելու փորձերը


22:19 , 9 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորություն է համարել պատմությունը վերաշարադրելու փորձերը՝ նշելով, որ այդ մարդիկ փորձում են գործել հետևյալ սկզբունքով՝ «Որքան անհավանական է սուտը, այնքան դրան ավելի արագ են հավատում»: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Դուք ասում եք, որ պետք է լինել անխելք՝ ժխտելու համար այն, ինչ եղել է: Գիտեք, ես կարծում եմ, որ պետք է լինել ստոր, որպեսզի ժխտել այն, ինչ տեղի է ունեցել: Ցավոք, այդ ստորությունը, ինչպես և 70 տարի առաջ, հաճախ հասնում է իր նպատակին, չէ որ Գեբբելսը ասում էր, որ ինչքան անհավանական է սուտը, այնքան դրան ավելի արագ են հավատում», - ասել է Պուտինը:

Ըստ Պուտինի՝ նրանք, ովքեր աղավաղում են պատմությունը, փորձում են նվազեցնել ըստ էության այն մարդկանց ծառայությունները, ովքեր քանդել են նացիզմը: