21:59 , 9 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Դիվոկ Օրիգին կարիերան կշարունակի «Լիվերպուլ»-ում:
Ֆուտբոլիստին այսօր նկատել են «Լիվերպուլ»-ի մարզաբազայի մոտակայքում, որտեղ բելգիացի հարձակվողը, ըստ երևույթին, բուժզննում է անցել: Նշվում է, որ Օրիգին պայմանագիր կկնքի «Լիվերպուլ»-ի հետ և մեկ տարի վարձավճարով հանդես կգա «Լիլ»-ում՝ իր ներկայիս ակումբում:
Հիշեցնենք, որ Օրիգին ֆրանսիական «Լիլ»-ում մասնակցել է 40 հանդիպման՝ խփելով 6 գնդակ: