Ուշադիր նայեք ու ասեք՝ դուք է՞լ եք այստեղ պոռնոգրաֆիա տեսնում


19:53 , 9 հուլիս, 2014

Ռուսաստանի Պետդումայի ЛДПР-ից պատգամավոր Ռոման Խուդյակովը, օրինակ, կարծում է, որ այս պատկերը կարող է վտանգել երեխաների առողջությունն ու զարգացումը։ 

Նա առաջարկում է փոխել 100 ռուբլիանոցի դիզայնը, քանի որ դրա վրա երևում է Ապոլլոնի մարմնի ինտիմ հատվածը։ Նրա համոզմամբ, նկարը հակասում է «Վտանգավոր տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքին ու պետք է մակնշվի որպես «18+»։ Նա առաջարկում է արձանը փոխարինել Սևաստոպոլի տեսարժան վայրերի նկարով․․․