Պամելա Անդերսոնը դարձյալ ամուսնալուծվում է ամուսնուց


14:37 , 9 հուլիս, 2014

pamela-anderson-rick-salomon-460x4551in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի ու ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը երկրորդ անգամ է ամուսնալուծվում ամուսնուց՝ Ռիկ Սալոմոնից: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Ինչպես գրում է պարբերականը, Անդերսոնը արդեն հայտարարություն է ներկայացրել դատարան ու որպես ամուսնալուծության պատճառ նշել «անհաշտելի տարաձայնությունները»:

Հատկանշական է, որ առաջին անգամ նա ամուսնացել էր Ռիկ Սալոմոնի հետ 2007-ին, սակայն նրանց ամուսնությունը տևել էր ընդամենը մի քանի ամիս:

2013-ին Պամելան հայտարարեց, որ դարձյալ հանդիպում է Ռիկի հետ, իսկ 2014-ի հունվարին նա Ռիկի հետ ամուսնացավ արդեն երկրորդ անգամ:

«Մենք շատ երջանիկ ենք: Եվ մեր ընտանիքներն էլ են երջանիկ, ու դա է գլխավորը»,- այդ ժամանակ լրագրողներին ասել էր Պամելան: