00:32 , 13 օգոստոս, 2012
Այսօր Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել է «Վորսկլային»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել «հանքափորների» մեկնարկային կազմում։ Մեր ֆուտբոլիստին հաջողվել է երեք անգամ աչքի ընկնել՝ 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը (8ր․ և 58 ր.) և կատարելով մեկ գոլային փոխանցում (18ր․)։