13:24 , 9 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հանդիպել է տեղի առաջատար լրագրողներից մի քանիսի հետ: Ստորև ներկայացնում ենք այդ հանդիպման և հարցազրույցի վերաբերյալ արգենտինական «América economía» հանդեսի թղթակից Թելամի պատրաստածանդրադարձը:
««Այսօր մենք Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք: Մենք երկար ժամանակ բանակցել ենք արձանագրությունների ստորագրման համար, սակայն Թուրքիայի խորհրդարանը դրանք չվավերացրեց: Այդպիսով, ինչի՞ մասին պետք է խոսենք»,-ասում է Հայաստանի նախագահը նուրբ ժպիտով:
Ծանրաբեռնված օրվանից հետո, որը ներառում էր Սան Մարտինի հրապարակում արարողությունը, հանդիպումը փոխնախագահ Ամադո Բուդուի և մի շարք նախարարների հետ, ինչպես նաև մեկ այլ հանդիպում Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ, Բունեոս Այրեսի հյուրանոցներից մեկում Սարգսյանը ընդունեց Թելամին և երկու այլ արգենտինական լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Հանգիստ, առանց կոստյումի և փողկապի, անփոփոխ և հանդարտ ձայնով Հայաստանի նախագահը չի ստեղծում ռազմական հերոսի այն կերպարը, որպիսին նրան շատերն են ճանաչում իր երկրում: Ավելի քան քսան տարի առաջ Սարգսյանը Հայաստանի ռազմական առաջնորդներից մեկն էր Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Ադրբեջանի դեմ պատերազմում: Այս հակամարտությունն ավարտվեց միջազգայնորեն չճանաչված հայկական պետության ձևավորմամբ, որն, ըստ Սարգսյանի, Հայաստանի պաշտպանության և անվտանգության առավելագույն դերը ունեցող ցատկահարթակ է:
Պատերազմական դրամատիզմից և ռազմական կյանքի ծայրահեղական մոտեցումներից հեռու, վեց տարուց ավելի նախագահի պաշտոնը ստանձնած վաթսունամյա առաջնորդը խուսափում է հնչեղ հայտարարություններից: Պահպանելով չափավորությունը՝ նախագահը կրկին և կրկին պնդում է, որ իրենք չեն ընտրում ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան. «Մենք ընտրում ենք երկուսին էլ»,-ասում է նա կրկին ժպտալով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ