12:55 , 9 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Ֆուտբոլի Արքա Պելեն հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականը հաջորդ Մունդիալի չեմպիոն կդառնա: Հիշեցնենք` «Մունդիալ-2018»-ը կանցկացվի Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ աշխարհի ընթացիկ առաջնության կիսաեզրափակչում բրազիլացիները 1:7 հաշվով պարտություն են կրել Գերմանիայի հավաքականից:
«Ես միշտ ասել եմ, որ ֆուտբոլը անակնկալներով լի տուփ է: Ոչ ոք նման արդյունքի չէր սպասում: 6-րդ տիտղոսը կնվաճենք Ռուսաստանում: Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականին»,- Twitter-ի իր էջում գրել է Պելեն: