Ուկրաինան Համաշխարհային բանկից ևս 300 միլիոն դոլար է ստացել


12:28 , 9 հուլիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինան Համաշխարհային բանկից 300 միլիոն դոլարի նոր վարկ է ստացել: Այն ուղղվելու է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխմանն աջակցելուն, տեղեկացնում է unian.net-ը: Վարկը ներգրավվել է 18 տարով 5 տարի արտոնյալ ժամկետով 1% տոկոսադրույքով:

 Ուկրաինան մայիսի վերջին վարկային պայմանագիր էր ստորագրել Համաշխարհային բանկի հետ 1.48 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նոր 3 նախագծերի իրականացման համար: