12:06 , 9 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Ամիսներ անց ես ուզում եմ ևս մեկ անգամ փաստեմ, որ կոալիցիայից դուրս գալու մեր որոշումը ուներ մի շարք դրդապատճառներ: Մենք եկել ենք հետևյալ եզրահանգումների.
Հայաստանում ձևավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների միակուսակցական համակարգ, տնտեսության մեջ առաջացել է անորոշություն, մենք շարունակում ենք ապրել «յոլլա գնալու» տարբերակով; Հայաստանում ցավոք շարունակվում է արտագաղթը, մտահոգիչ է զանգվածային գործազրկությունը, շարունակական է գնաճը, Հայաստանում միտում է դարձել անօրինականությունների լեգիտիմացումը, Արտաքին քաղաքական ճակատում Հայաստանը ունի մտահոգիչ զարգացումներ, որովհետև Հայաստան-ԵՄ բարեփոխումների օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, խիստ դանդաղ ընթացքի մեջ է, նույնը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը` մենք տեսնում ենք գործընթաց, որը մեզ հիմքեր չի տալիս դրական եզրահանգումներ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ կոալիցիայից դուրս գալուց հետո այս երեք ամիսների ընթացքում ունեցել են բազմաթիվ հանդիպումներ հանրապետության տարբեր բնակավայրերում, լսել մարդկանց և սահմանել այն գերակայությունները, որոնցով պետք է գնան առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ