Օբաման առաջարկել է վերբեռնել հարաբերությունները Չինաստանի հետ


09:25 , 9 հուլիս, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ հարաբերությունների նոր մոդել ստեղծել, որը կարտահայտվի բոլոր առաջացող տարաձայնությունների կառուցողական կարգավորմամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:

«ԱՄՆ-ն ողջունում է Չինաստանի կայուն, խաղաղ և բարգավաճող դառնալը»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ երկրների միջև հարաբերությունները պետք է որոշվեն համագործակցության նպատակաուղղվածությամբ:

Ապրիլին ԱՄՆ նախագահը շրջագայել էր Ասիայի երկրներով: Եվ չնայած Չինաստանը ներառված չէր նրա երթուղում, սակայն հենց Չինաստանն էր դարձել տարածաշրջանում Վաշինգտոնի գործընկերների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը: Նրանց բոլորին Օբաման փորձել էր վստահեցնել, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցներին «չինական սպառնալիքից»: