Անջատողականները գրավել են Դոնեցկի պայթուցիկների արտադրման գործարանը


08:34 , 9 հուլիս, 2014

14626821in.am-ը գրում է.

Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հաստատել է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմնակիցները գրավել են Դոնեցկի քիմիական արտադրանքի պետական գործարանը:

Այդ մասին Լուկյանչենկոն հաղորդել է ճեպազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկներ դուրս բերվե՞լ են գործարանից, թե՞ ոչ:

«Սակայն այն, որ այնտեղ կան Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներ՝ ինձ հայտնի է, որովհետև այդ գործարանը պահպանող զինվորական ստորաբաժանումը զինաթափվել է»,- նշել է Լուկյանչենկոն: