23:35 , 8 հուլիս, 2014
8 հուլիսի 2014. Շիրակի փողոցում տեղի ունեցավ հետմահու Ազգային հերոսի կոչում ստացած Մովսես Գեորգիսյանի հուշակոթող կիսանդրու բացումը: Մինչ այգու բարեկարգումը այն պատված էր աղբով: 2013 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի որոշմամբ այգին կոչվեց Մովսես Գեորգիսյանի անունով: Պուրակի բացմանը ներկա էին Մովսես Գեորգիսյանի այրի Տիկին Ռուզաննան, Տարոն Մարգարյանը, Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և պաշտոնական այլ անձինք: Կիսանդրու քանդակագործն է Հայկ Թոքմաջյանը:





