Տարոն Մարգարյանը տղավարի քայլ կաներ, եթե Երևանում վերանորոգվող ճանապարհներից մեկի գումարն այս տարի նվիրեր Գյումրի քաղաքին


22:44 , 8 հուլիս, 2014

Ասում եմ ինչ տղավարի քայլ կլիներ Տարոն Մարգարյանի կողմից, եթե ասենք Երևան քաղաքի վերանորոգվող ճանապարհներից մեկի գումարը այս տարի նվիրեր Գյումրի քաղաքին՝ պայմանով Գյումիրում մի փողոց ասֆալտապատելու, լուսավորելու և գծանշելու այնպես ինչպես կատարվում է Երևանում: Պարյադիչնի, ազգանվեր ու տղավարի քայլ արած կլիներ դրանով: Չեմ հասկանում էդքան ավագանիներից, տեղակալներից, օգնականներից ու խորհրդականներից մեկը չի կարա գլխի քցի էս մոմենտը: Հաստատ եմ ասում սենց մի քայլով Տարոնը կդառնա մեր աչքի լույսը: Մնումա տեղ հասցնեն:
Մոռացա ասեմ՝ ես գյումրեցի չեմ, ոչ էլ քաղաքապետարանի հետ կապ ունեցող անձ: