22:27 , 11 օգոստոս, 2012Բայց ի՜նչ միտինգի նյութ է պարապ մնացած մեր հայրենակիցների համար:). ափսոս Թայվանը հեռու է :).
***
Թայվանում այսօր անցկացվել է առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, ամուսնացել են 30-ամյա Ֆիշ Հուանն ու Յու Յաթինը: Արարողությունն անցկացվել է Թայվանի Տաոյուան նահանգի տաճարում, Բուդդայի արձանի մոտ, որտեղ սպիտակազգեստ կանայք միմյանց հավատարմության երդում են տվել: Կանանց օրհնել է բուդդիստ կուսակրոն և Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուեյը: Նա իր հիացմունքն է հայտնել Ֆիշ Հուանին ու Յու Յաթինին` հասարակության քննադատությունից չվախենալու և իրենց իրավունքների համար պայքարելու համար: Նորապսակների ծնողները ներկա չեն գտնվել արարողությանը: Աղջիկները պատմել են, որ սկզբում նրանց ընտանիքները համաձայնել են ներկա գտնվել, սակայն որոշ հանգամանքների բերումով չեն կարողացել գալ: Բուդդիզմը չի արգելում միասեռ հարաբերությունները, սակայն կրոնական շրջանակներում մինչ այսօր չկա այս հարցի շուրջ միասնական կարծիք: Ներկայում բուդդիստական միասեռ ամուսնություններ գրանցվում են միայն ԱՄՆ-ում:
Աղբյուրը՝ Թերթ.am