20:16 , 8 հուլիս, 2014
Տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի գործով դատավարության 3-րդ նիստը: Ինչպես միշտ, Շանթ Հարությունյանի ակտիվությանը չափ չկար: Նա ամեն գնով փորձում էր ինքը որոշել նիստի ընթացքը: Երբ ուզում, ելույթ էր ունենում: Ինչ մտքով անցնում, ասում ու անում էր: Ի վերջո իր սարքած միջադեպն էլ պատճառ դարձավ նիստի դադարեցման:Նա շարունակում էր պարբերաբար փողոցային հայհոյանքներ հնչեցնել՝ բնավ հաշվի չառնելով բազմաթիվ կանանց ներկայությունը:Մի երկար մենախոսությամբ նա իր ամբաստանյալ զոհերին ջանում էր համոզել, որ նրանք հայ ազգի հերոսներ են: Թե ինչ հերոսական գործ են արել, պարզ չէ, բայց որ հերոս են, պարզ է: Իր անձնական օրինակով ուզում էր ցույց տալ, որ իշխանություներին հայհոյելը արդեն հերոսություն է: Այսպիսով Շանթը իր զոհերին շիրա է տալիս, որ նրանք ոգեւորվեն, հակաիշխանական անիմաստ ելույթներ ունենան, անտեղի հոխորտան եւ «հերոսաբար» իրենց գործը փչացնեն, իրենց վրա դրվելիք ժամկետները երկարաձգեն:Ամենակարեւոր ու հատկանշական պահն այն էր, երբ Շանթը առարկեց ամբաստանյալների դատապաշտպանների առանձին-առանձին ելույթների անհրաժեշտության դեմ՝ պատճառաբանելով, թե իրենց գործը ոչ թե անհատական է, այլ խմբակային:Այո՛, մի՛ զարմացեք: Գործի խմբակային լինելը պնդում էր ոչ թե մեղադրողը (դատախազը), այլ մեղադրյալը...Կյանքում միշտ հակառակն է լինում: Ամբաստանյալները ամեն կերպ ջանում են ազատվել իրենց գործի «խմբակային» որակումից, քանի որ դա խիստ ծանրացուցիչ հանգամանք է: Դրանից խուսափելու համար հաճախ հանցակիցներից մեկը իր վրա է վերցնում ամբողջ հանցանքը, որպեսզի մյուսները ազատվեն մեղադրանքից կամ գոնե նվազագույն պատժով սահմանափակվեն:Իսկ ահա Շանթը՝ գլխավոր մեղադրյալը, պնդում է, որ նոյեմբերի 5-ի գործը խմբակային է: Գործի ընթացքին այսպիսի ուղղվածություն տալու ձգտումը հենց այնպես չի լինում:Եթե փորձաքննությունը ցույց տված լիներ, թե Շանթը հոգեկան հիվանդ է, կմտածեինք՝ նրա խելքը հակառակ է պտտվում, եւ ըմբռնումով կմոտենայինք: Բայց քանի որ Շանթը գիժ չէ, այլ ընդամենը գժական է գնում, ուրեմն նա լուրջ շահագրգռություն ունի գործը ծանրացնելու, ամբաստանյալների մեղադրանքը խստացնելու եւ նրանց հնարավորին չափ երկար պահել տալու բանտերում:Շանթի այս ձգտման թելը տանում է դեպի նրա հոր ամերիկյան գրասենյակ: Շան գլուխը այնտեղ է թաղված: Ուրեմն պետք է շտապ պարզել, թե նոյեմբերի 5-ի գործի առնչությամբ որքան գումարներ են հատկացվել «Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեին», որի հիմնադիրն ու ղեկավարը Շանթի հայրը՝ Շահեն Հարությունյանն է: Ի դեպ, Շանթը նաեւ հորեղբայրներ ունի արտասահմանում, որոնք նույնպես կարող են ներգրավված լինել այս գործի ստվերային մասում: Այդ մասին ակնարկել է Շանթի հայրը իր հարցազրույցներից մեկում (տե՛ս այստեղ): Շանթի այս դավաճանական ու նենգ պահվածքը եւս մի անգամ ցույց է տալիս, որ ինքն է նոյեմբերի 5-ի գործի միակ մեղավորը: Իսկ մյուս ամբաստանյալներն իրականում նրա զոհերն են, նույնիսկ նրանք, ովքեր դեռ հավատում են Շանթին: Ուրեմն նոյեմբերի 5-ի գործը անհատական է եւ միանձնյա: Շանթից բացի մյուսների նկատմամբ գործը պետք է կարճվի: Իսկ երբ այդ տղաները վերջնականապես սթափվեն, կարծում ենք, իրենք դատի կտան Շանթին՝ իրենց խաբեությամբ թակարդը գցելու եւ չարաչար շահագործելու համար: