Ջոան Ռոուլինգը հասուն Հարի Փոթերի մասին պատմություն է գրել


19:22 , 8 հուլիս, 2014

Pottermore-0111in.am-ը գրում է.

Գրող Ջոան Ռոուլինգն իր Pottermore կայքում մեծահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին նոր փոքր պատմություն է տեղադրել՝ հայտնում է The Guardian-ը:

Ռոուլինգի նոր պատմությունը նկարագրում է 34-ամյա Փոթերին, որի մազերը ճերմակում են: Նա իր վաղեմի ընկերներ Ռոնի և Հերմիոնի և նրանց երեխաների հետ ուղևորվում է Քվիդիչի համաշխարհային գավաթի մրցմանը:

Հարի Փոթերի մասին վերջին՝ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» վեպը Ռոուլինգը թողարկել է 2007թ.՝ այն ժամանակ պնդելով, թե պատմությունն այլևս շարունակություն չի ունենա: