Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նշանակում է նոր պատերազմ


18:41 , 8 հուլիս, 2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է. «Այսօր մեկնում եմ Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»: Ցավալի է, որ ամերիկացի համանախագահն այդպես էլ չի հասկացել, որ այս վերջին քսան տարիների ընթացքում խաղաղության միակ երաշխիքը եղել է ստատուս քվոյի պահպանումը, որ ստատուս քվոն է այսօր ապահովում կայունությունը: Իսկ կարգավորում նշանակում է նոր պատերազմ, որովհետեւ կարգավորումը մեր տարածաշրջանում ամենեւին էլ կայունության երաշխիք չէ: