15:57 , 8 հուլիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
1.Նիկոլա Տեսլա (1856 - 1943). գյուտարար, ինժեներ-ֆիզիկոս, ով հայտնի է փոփոխական տոկի միջոցով աշխատող սարքավորումների ստեղծմամբ: Տեսլան ֆենոմենալ հիշողություն ուներ և երբեք կարիք չէր զգում որևէ բան գրի առնելու: Երբ 1885թ.-ին այրվում է գիտնականի լաբորատորիան, նա հիշողությամբ մանրակրկտորեն վերականգնում է իր բոլոր աշխատություններն ու գրառումները:
2.Թեոդոր Ռուզվելտ (1858 - 1919). ԱՄՆ-ի 26-րդ նախագահ, 1906թ.-ի խաղաղության Նոբելյան դափնեկիրը վարժեցնում էր իր հիշողությունն օրական 2-3 գիրք կարդալով, ապա ըստ հիշողության` վերականգնում էր գրքերում նկարագրված մանրամասնությունները: Բացի այդ` ականատեսները պատմում էին, որ Ռուզվելտը միաժամանակ մի քանի գործ անելու ունակություն ուներ, նա կարողանում էր միաժամանակ աշխատել իր երկու քարտուղարների հետ և գիրք կարդալ:
3.Սերգեյ Ռախմանինով (1873 - 1943). հանրահայտ ռուս կոմպոզիտոր, դիրիժոր և բոլոր ժամանակների տաղանդավոր դաշնակահար Ռախմանինովը կարողանում էր մի քանի րոպեում ամբողջությամբ հիշել երաժշտության նոտաները և նվագել դրանք առանց նայելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ