Սինգապուրում դենգե տենդով հիվանդների թիվը տարեսկզբից գերազանցել է 9500-ը


15:06 , 8 հուլիս, 2014

image.axd1in.am-ը գրում է.

Սինգապուրում տարեսկզբից դենգե տենդով հիվանդացածների թիվն անցել է 9600-ից: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հիվանդների թիվը կաճի, քանի որ մոտենում է այդ հիվանդության սեզոնը:

«Միայն անցած շաբաթ գրանցվել է տենդով հիվանդացության 898 նոր դեպք, ինչը 33 տոկոսով ավելի է, քան նախորդ 7 օրերին»,- ասվում է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության հաղորդագրությունում: Վիրուսակիր մոծակների թվաքանակը վերջին ամսում կրկնապատկվել է՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Փորձագետները գլխավորապես գրանցում են DENV-1 վիրուսի տարածում, որ դիտվել է անցած տարվա համաճարակի ժամանակ:

Գործակալության մասնագետներն այլ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամեն օր ստուգումներ են անցկացնում այն վայրերում, որտեղ կարող են մոծակներ լինել: Միջատները հիմնականում թրթուրներ են դնում կեղտաջրերում, ինչպես նաև ջրային մի քանի բուսատեսակների վրա: