11:50 , 8 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակչի նախօրեին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է մրցաշարի մրցավարության և մրցակցի կադրային խնդիրների մասին:
«Կոլումբիա-Բրազիլիա հանդիպումը մարտի էր նման: Արդյունքում, Նեյմարը վնասվածք ստացավ: Որպեսզի խաղը ստացվի, մրցավարը պետք է զգա այն, պետք է պաշտպանի խաղացողներին: Կարծում եմ` կիսաեզրափակչում մրցավարն ուշադրություն կդարձնի զգացումների աստիճանին և խաղը կվերածի մրցակցության, ոչ թե մարտի: Մեքսիկացի մրցավար Մայքլ Ռոդրիգեսը պետք է գիտակցի սա:
Նեյմարի կամ Տիագո Սիլվայի բացակայությունը խնդիր չէ Բրազիլիայի հավաքականի համար: Նրանք ֆուտբոլիստների մեծ ընտրություն ունեն: Բրազիլիան ֆավորիտ է մնում: Տանտիրոջ կարգավիճակը մեծ նշանակություն ունի»,- Goal-ը մեջբերում է Լյովի խոսքերը: