Բորիս Պաստեռնակ


13:31 , 8 հուլիս, 2014

5ebc0b7c429f284139311e18bf648f75Ես ուզում էի ասել, որ խանդում եմ քեզ մթին, անգիտակցականին, նրան, ինչի համար բացատրությունն անհնարին է, ինչը չի կարելի կռահել: Ես խանդում եմ քո արդուզարդի իրերին, քո մաշկի վրայի քրտինքի կաթիլին, օդում տարածվող վարակիչ հիվանդությանը, որ կարող է դիպչել քեզ ու թունավորել քո արյունը… Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից