Հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհի երեխաների մասին


05:44 , 8 հուլիս, 2014

Galatv.am-ը գրում է. Կորեայում երեխայի տարիքը հաշվվում է սկսած ներարգանդային շրջանից: Այդ է պատճառը, որ կորեացի երեխաները փաստացի մեկ տարով մեծ են այլ երկրների իրենց հասակակից երեխաներից, չնայած ֆիզիկական ոչ մի տարբերություն տարիքում չկա:

 

Պլաստմասսայի մեջ, որից պատրաստված են «Լեգո» խաղալիքի դետալները, հատուկ նյութ է ավելացվում, որը հստակ տեսանելի է ռենտգենյան լուսանկարներում: Սա արվում է հատկապես այն դեպքերի համար, երբ երեխան պատահաբար խաղալիքի մի կտոր է կուլ տալիս:

3

Եթե ​​մայրն ունի արյան I խումբ, իսկ հայրը` II, եւ երեխան ծնվել է III խմբի արյունով, ապա դա չի նշանակում, որ նա այլ հորից է: Երեխայի արյան խումբը որոշվում է ծնողներից որեւէ մեկի արյան խմբով, կամ հավասար է նրանց արյան խմբերի գումարին:

4 

Գերբնակեցված լինելու պատճառով Չինաստանում ընտանիքներին արգելվել է ունենալ մեկից ավելի երեխա: Ուստի շատ չինական զույգեր, առաջնորդվելով «եթե մեկ երեխա, ապա` տղա» սկզբունքով, ընդհատում էին հղիությունը, եթե ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տալիս աղջիկ: Արդյունքում, Չինաստանում այսօր կանանց աղետալի պակաս կա` 20 միլիոնով պակաս, քան տղամարդիկ:

5

Աշխարհում ամենաշատ երեխաներն ունի Մարոկկոյի սուլթան Իսմայիլը: Նա, որպես իսկական հայր, դաստիարակում է իր 548 տղաներին եւ 340 աղջիկներին: Նրա բազմանդամ հարեմում յուրաքանչյուր 20 օրը մեկ ծնվել է մեկ երեխա:

6

Նորածին երեխան կարող է տեսնել կանաչ եւ կարմիր գույները, իսկ կապույտ գույնը` դեռ ոչ:

7

Ըստ վիճակագրության` 3-4 տարեկան երեխաներն օրական արտասանում են 12000 բառ եւ տալիս են 900 հարց:

8

Արաբական երկրներում խիստ տարածված է ուղտերի մրցավազքը: Իսկ որպես ժոկեյ սովորաբար օգտագործում են երեքից չորս տարեկան երեխաներին: Նրանց նստեցնում են ուղտի մեջքին, եւ ուղտն ինքն իրեն վազում է: Պատճառն այն է, որ երեխաներն ավելի թեթեւ են, քան մեծահասակները, բացի այդ, նրանք վախից բարձրաձայն լաց են լինում, որն էլ առաջ է մղում ուղտերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ