Ժամանակակից ստրկատիրությունը


23:15 , 7 հուլիս, 2014

Ինչքան էլ արտաքուստ պնդեն հակառակը, նեխած կապիտալիստական հասարակարգի տարբերությունը ստրկատիրականից այնքան էլ մեծ չէ: Այժմ կսկսենք ներկայացնել ժամանակակից ստրկատիրության դրսևորումները.

1. Տնտեսական մեթոդներով ստրուկի հարկադրումը մշտապես աշխատելու.

Ժամանակակից ստրուկը ստիպված է առանց կանգ առնելու աշխատել գրեթե ցմահ, քանզի մեկ ամսվա ընթացքում իր վաստակած գումարը բավարարում է միայն սննդին և կոմունալ ծախսերին (իսկ հաճախ դրան էլ չի բավարարում): Ու քանի որ ժամանակակաից ստրուկի դրամական միջոցները բավարարում են միայն մեկ ամսվա, ապա նա հարկադրված է աշխատել իր ողջ կյանքում: Կենսաթոշակը ևս հաճախ կրում է ֆիկտիվ բնույթ, քանզի ստրուկ-թոշակառուն այն ամբողջությամբ ծախսում է սննդին և կոմունալ ծախսերի վրա, և նրա մոտ այլևս ազատ գումար չի մնում: