Էս անգամ էլ մեր կողքով անցավ, Փառք Աստծո...


17:23 , 11 օգոստոս, 2012

Էս անգամ էլ մեր կողքով անցավ, Փառք Աստծո: Շարունակենք, մեր տները վերանորոգելով՝ քանդել շենքի հիմնարար պատերը, կառուցել բարձրահարկ շենքեր, եւ առհասարակ պահել մեզ այնպես, կարծես, Հայկական Լեռնաշխարհի ոչ թե բնիկներ, այլ եկվորներ լինենք: ....Ի դեպ նկատի ունենանք նաեւ, որ Վանը կամ Թավրիզը, որքան էլ քաղաքական տեսակետից Հայաստան չեն, բայց երկրաբանական տեսակետից Հայկական Լեռնաշխարհ են՝ մի համակարգի մաս են, ուր բոլոր երկրաշարժերի պատճառը նույնն է՝ Արաբական պլիտայի ճնշումը Եվրասիական պլատֆորմի վրա, որի արանքում մենք ենք, եւ որի արդյունքում էլ առհասարակ գոյացել է նախկին օվկիանոսի հատակմեր երկիրն իր լեռներով: