ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի


18:46 , 7 հուլիս, 2014

ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվիPanorama.am-ը գրում է.

«Միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք բերելը հնարավոր է՝ սակայն շատ դժվար»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ալեն Էյրը: 

Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի կատարման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին: 

«ՄԵՀՐ»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Համատեղ գործողությունների ծրագիրը» ևս 6 ամսով երկարաձգվի, ամերիկացի պաշտոնյան, պատասխանել է. «Մենք ժամկետների երկարաձգման մասին չենք մտածում, միայն կենտրոնացած ենք հուլիսի 20-ին ձեռք բերվելիք համաձայնության վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ