Ֆեյսբուքյան գրառումների պատճառով դերասանը հայտնվեց դատարանում


18:26 , 7 հուլիս, 2014

Ֆեյսբուքյան գրառումների պատճառով դերասանը հայտնվեց դատարանումAravot.am-ը գրում է.

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Կայացավ անդրանիկ, նախնական դատական նիստը: Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը; Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանն (լուսանկարում) իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն: «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, եւ որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են. «Սակայն «ֆաշիստը» ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից եւ ոչ էլ մեր ընտանիքից»: Դերասանը նաեւ գրել էր. «Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձաքննությունների իրարամերժ եզրակացությունները, դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկության թեմաներով հիմնավորել իր արած գործողությունները, ոնց էլ լեզուն կապ չի ընկել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ