17:53 , 7 հուլիս, 2014«Морской узел 2014» ամենամյա միջազգային երգի մրցույթ - փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնում էր երիտասարդ երգչուհի Նարե Գրիգորյանը, ով օրեր առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն և երեկ արդեն լավ նորություն հայտնել: Երգչուհին արժանացել է «Գրան Պրի»-ին:

Մինչ մեկնելը նրանք խոստացել էին ArmՏtar.am-ին տեղեկություն փոխանցել արդյուքների մասին և ահա երգչուհին պատմում է հաղթանակի և մրցութային օրերի մասին:
«Քանի որ «Հայաստանի ձայնը» նախագծին «Морской узел» մրցույթի կազմակերպիչներն ակտիվորեն հետևում էին և հավանել էին իմ կատարումները, առաջարկեցին, որ այս տարի Հայաստանը ներկայացնեմ ես: Ես էլ սիրով համաձայնեցի:

Տասներեք տարի շարունակ Հայաստանը այս մրցույթին ներկայանում է և մշտապես բարձր արդյունքներով վերադառնում: Յոթ-ութ տարի առաջ Արա Մարտիոսյանը ստացավ «Գրան Պրի», անցյալ տարի՝ Անահիտ Շահբազյանը: Ի դեպ, Արմինե Գրիգորյանը, ով երկու տարի է, մեզ հետ է լինում այդ մրցույթին, Հայաստանի կողմից կրկին ժյուրիի անդամ էր, իսկ այս տարի այդ ցանկալի մրցանակին արժանացա ես: Ինչպես նախորդ տարի, ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ շատ հաջող է անցել:
Շարունակությունն` այստեղ