Պորոշենկոն կփորձի մարդկային զոհերով հասնել հարավարևելյան շրջանների լիակատար շրջափակման


17:01 , 7 հուլիս, 2014

Երբ Պորոշենկոն «դարձավ» Ուկրաինայի նախագահ, շրջանառության մեջ դրվեց նրա «խաղաղության պլանը»: Այդ ընթացքում բազում հարցադրումներ էին հնչում` կապված այդ պլանի արդյունավետության հետ: Պատասխանելով հարցադրումներին` Պորոշենկոն ակնարկել էր, որ եթե այս պլանը չաշխատի, ապա կա նաև «պլան Բ»: 
Դատելով երկրի հարավարևելյան շրջաններում տիրող իրավիճակից և պաշտոնական Կիևի` այդ շրջաններում գործելակերպից՝ կարելի է ենթադրել, որ Պորոշենկոյի «Բ» պլանը ենթադրում է պարբերաբար մարդկային զոհերի հետ մեկտեղ հասնել այդ շրջանների լիակատար շրջափակմանը` սկսած էլեկտրաէներգիայից, ջրից, կապից, հեռարձակումներից ու առաջնային ապրանքների դեֆիցիտի առաջացումից` վերջացրած մարդկանց տեղաշարժով: Հայտնի «Անակոնդայի» լոկալ տարբերակն է, որը, ոնց որ թե արդյունքներ է տալիս, քանզի տարբեր լրատվականների էջերից կարելի է տեսնել, որ այդ շրջանի մարդիկ ոչ այնքան մտահոգված են իրենց ռուսական ապագայով, որքան իրենց գոյատևման և հումանիտար աղետից խուսափելու հեռանկարով: Իսկ ավելի կոնկրետ` այդ մարդիկ քիչ-քիչ արդեն կորցնում են պայքարելու ուժը: